Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մշակույթի գործիչների անուններով

20:30, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
Երևանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մշակույթի գործիչների անուններով

Երևանի ավագանու հերթական նիստում որոշում է ընդունվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, անվանակոչել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի, Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի, Քանաքեռի 8-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի և Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը՝ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ:

2168 | 1
Facebook