Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևանի մուտք եկող Իսակովի պողոտայի մայթի սոսիներն են 2016 թվականին և այսօր։
Այս հատվածի ճանապարհի և կանաչ գոտու պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։ Թե ով է այս կարմիր գրքում գրանցված ծառերի ոչնչացման հեղինակը, կարծում եմ շատ հեշտ կկռահեք, եթե նայեք թե ինչ է գտնվում ծառերի հետևում։
Իսկ արդյո՞ք Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյաները նկատել են բնության նկատմամբ այս վանդալիզմը կամ արդյո՞ք պատասխանատվության են ենթարկել դրա հեղինակին, կարծում եմ` շատ հեշտ կկռահեք, եթե կարդաք այդ մարդկանց կենսագրությունները։