«Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը, երբ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել՝ շշից մի կում խմելուց հետո, հաղորդում է РБК-ն: Ավելի ուշ նա հիվանդանոցում մահացել է:
Հայկական կարգավորիչը հայտնել է, որ տղամարդու գնած ջրի շիշը կարող էր կեղծ լինել:
Նախօրեին Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել էր, որ գործարարներին հորդորել է դադարեցնել հանքային ջրի վաճառքը, իսկ գնորդներին կոչ արել չգնել այն՝ մինչև հանգամանքները կպարզվեն: