Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մատենադարանում պահվող «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարանի պատմությունը

19:18, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ.
Մատենադարանում պահվող «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարանի պատմությունը

Մատենադարանում է պահվում «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարանը:

Չարսանջակի Ավետարանն ընդօրինակվել է 1471թ․ Երուսաղեմում, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ նահանգի Կոտառիչ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Բուժիչ հատկությունների և գերբնական զորության համար ձեռագիրը կոչվել է «հրաշազարդ», «հրաշագործ», «չարխափան»։ Արծաթյա կրկնակազմով, չորս ավետարանիչների ու Քրիստոսի խաչելությամբ պատկերված Ավետարանը աղոթքի առարկա էր ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերի, այնպես էլ այլադավանների համար:
     Բազմաթիվ ձեռագրերի նման, հետաքրքիր է նաև Չարսանջակի Ավետարանի փրկության պատմությունը։ Դադայանների ընտանիքը, որ հետագայում ընծայաբերեց Ավետարանը Մատենադարանին, ապրում էր Արեւմտյան Հայաստանի Լուսատարիչ գյուղում։ Երբ սկսվում է հայոց ցեղասպանությունը, տիկին Եղիսան հարսների և թոռների հետ գաղթում է Արեւելյան Հայաստան` Երևան, և սկսում է կամավոր աշխատել Երևանի հիվանդանոցներից մեկում։ Այնտեղ նա ծանոթանում է Չարսանջակ գյուղից գաղթած մի հիվանդի հետ։ Իմանալով իր վիճակի ծանրության մասին` հիվանդը տիկին Եղիսային է հանձնում Սուրբ Գևորգ եկեղեցուց բերված և փրկված Ավետարանը։ Հիվանդը, ցավոք, մահանում է, և Ավետարանը մնում է տիկին Եղիսայի մոտ։ Վերջինս գաղթում է Մարսել, ապա՝ ԱՄՆ, իր որդու՝ Հովհաննեսի մոտ։ Եղիսայի և Հովհաննեսի մահից հետո Հովհաննեսի կինը` Արաքսին, տեղափոխվում է Լոս Անջելես և իր հետ է տանում նաև Ավետարանը։ Արաքսիի մահից հետո նրա երեխաները՝ Հելեն և Հրայր Դադայանները, 2017թ. միաձայն որոշում են կայացնում և սրբությամբ պահված Ավետարանը հանձնում են Մաշտոցյան Մատենադարանին:

Մատենադարանում պահվող «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարան

Աղբյուրը` Մատենադարան
1973 | 0
Facebook