Մոսկվայի դատարանը ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովից մոտ 8 մլն ռուբլի է բռնագանձել: Համապատասխան որոշումը կայացրել է Տագանսկի շրջանի դատավորը:
Երգչի նկատմամբ դատական հրաման է արձակվել, որի համաձայն՝ նա պետք է վճարի 2022 թվականի հարկերի և տուրքերի գծով պարտքը՝ 7 972 985 ռուբլու չափով, և պետական տուրքի գծով պարտքը՝ 24 հազար ռուբլու չափով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրկորովը մեկնել է Դուբայ: Ռեստորանում համերգի ժամանակ նա նշել է, որ իր կյանքն առանց Ռուսաստանի չի պատկերացնում։ Նրա խոսքով՝ նույնիսկ հայրենիքից հեռու «զգում է ռուսական ոգու ներկայությունը»: