Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:48, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվարի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

2550 | 0
Facebook