Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 94-ի

12:48, ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ.
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 94-ի

Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 94-ի: Դեռևս անհայտ է 242 մարդու գտնվելու վայրը։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 464 բնակիչ, պաշտոնապես անհայտ կորած է համարվում 16 մարդ:
     Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին մասնակցում են Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: Հինգշաբթի փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած տարեց կնոջը, որը փլատակների տակ է եղել ավելի քան 72 ժամ:
     Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն:

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 94-ի
2802 | 0
Facebook