Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ամանորին Ճապոնիայի արևմուտքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ, երկու ժամում Իսիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաներում գրանցվել է մոտ 30 երկրաշարժ, որոնցից ամենահզորը եղել է 7,6 մագնիտուդով։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Օսակայում, Կիոտոյում և Տոկիոյում։