Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպես խուսափել ամանորյա շատակերությունից

17:18, երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ.
Ինչպես խուսափել ամանորյա շատակերությունից

Ամանորյա տոներն առատ սեղանի շուրջ դիմավորելու ավանդույթը ռիսկեր է պարունակում։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հիշեցրել է թունավորումների պատճառների մասին և մի քանի խորհուրդ տվել․
     1. Մայոնեզով համեմված բազմաբաղադրիչ աղցանները կարող են հանգեցնել բացասական հետևանքների։ Մայոնեզն ունի գրեթե նույն յուղայնությունը, ինչ կարագը, բայց միևնույն ժամանակ այն ուտելը հեշտ է. նույնչափ հեշտությամբ վնաս է հասցնում ստամոքսին և ենթաստամոքսային գեղձին: Ուստի, ավելի լավ է օգտագործել ցածր կալորիականությամբ սոուսներ։
     2. Նախապատվությունը տվեք օգտակար ճարպերին, ձկնատեսակներին, ընկույզներին, սերմերին, բուսական յուղերին: Դրանք պետք է կազմեն սննդակարգում ճարպերի հիմքը։
     3. Տաք մսային ուտեստ ընտրելիս նախապատվությունը տվեք ցածր յուղայնությամբ սորտերին՝ տավարի միս, նապաստակի միս, հավի կրծքամիս կամ հնդկահավ:
     4. Զգուշորեն վերաբերվեք մրգերին։ Քաղցր խաղողը և բանանը, երբ օգտագործվում են ճաշի ընթացքում, առաջացնում են փքվածություն:
     5. Թարմ բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և նպաստում է ախորժակի նվազմանը՝ թույլ տալով խուսափել չափից շատ ուտելուց:
     6. Ընդմիջումներ կատարեք կերակուրների միջև, որպեսզի օրգանիզմը թույլ տա այն մարսել։
     7. Մարսողական համակարգի վրա դրվում է մարմնից տոքսինները հեռացնելու հիմնական բեռը։ Եթե ինքնակարգավորումը խախտվում է, տոքսինները բավականաչափ արագ չեն հեռացվում և պահվում են հյուսվածքներում: Դրա նշանները կարող են լինել մաշկի ցան, մարսողական համակարգի խանգարումներ, թուլություն, գլխացավ, թուլացած իմունիտետ։ Հիմնական դետոքսիկացիոն բեռն ընկնում է հենց մարսողական համակարգի վրա։ Տոքսիններից ժամանակին ազատվելու, ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանելու համար փորձեք նվազագույնի հասցնել ալկոհոլի, գազավորված ըմպելիքների, ինչպես նաև ցանկացած տապակած, թթու, ապխտած և աղի սննդի, պահածոների և համեմունքների օգտագործումը:
     8. Աղիքային վարակներից պաշտպանվելու համար մի՛ մոռացեք պահպանել հիգիենայի կանոնները։ Լվացե՛ք ձեռքերը ուտելուց առաջ և պատրաստելուց առաջ:

Հավի ձուն կոտրելուց առաջ լվացեք այն օճառով։ Մանրակրկիտ լվացեք դանակները և տախտակները՝ հում մսի հետ շփվելուց հետո:

Կտրեք խոտաբույսերը, բանջարեղենը, մրգերը, հացը, պանիրները և երշիկեղենը մի տախտակի վրա, հում միսը և ձուկը՝ մյուսի վրա:

11087 | 0
Facebook