Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան սառեցրել է ռուսական միլիարդները

20:48, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ.
Գերմանիան սառեցրել է ռուսական միլիարդները

Դեկտեմբերի սկզբի դրությամբ Գերմանիայի իշխանությունները սառեցրել են ռուսական ակտիվները, որոնց արժեքը կազմում է մոտ 4,1 մլրդ եվրո՝ ԵՄ պատժամիջոցների ռեժիմի ներքո։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։

Սա ներառում է պատժամիջոցների ենթակա բոլոր ակտիվները, որոնք ներառում են սառեցված գումարները, ֆիզիկական անձանց տնտեսական ռեսուրսները, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի արգելափակված ակտիվները»,- ասել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ավելի քան 720 միլիոն եվրո ռուսական ակտիվների վրա կալանք դնելու վերաբերյալ։ Միջնորդությունը գտնվում է նախնական քննարկման փուլում, հիմնական դատական ​​գործն սկսելու մասին որոշում դեռ չկա։

2879 | 0
Facebook