Դեկտեմբերի 10-12-ին կայացած ընտրություններում հաղթել է Եգիպտոսի ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին: Նա առաջիկա վեց տարում կրկին կլինի երկրի նախագահը։
Վերջին նախագահական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է եղել երկրի ողջ պատմության մեջ և կազմել է ընտրելու իրավունք ունեցող ընտրողների 66,8 տոկոսը: