Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՌԴ-ն թարմացրել է օտարերկրյա գործակալ ճանաչված անձանց ռեգիստրը

23:54, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ.
ՌԴ-ն թարմացրել է օտարերկրյա գործակալ ճանաչված անձանց ռեգիստրը

Արդարադատության նախարարությունը դերասան Անատոլի Բելիին օտարերկրյա գործակալ է ճանաչել
     Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, հրապարակել է օտարերկրյա գործակալ ճանաչված անձանց թարմացված ռեգիստրը։ Այն համալրվել է հինգ քաղաքացիների կողմից։

Մասնավորապես, օտարերկրյա գործակալի կարգավիճակ է տրվել դերասան Անատոլի Վայսմանին (ստեղծագործական կեղծանուն` Անատոլի Բելի), ով, ըստ մեղադրանքի, «մասնակցել է օտարերկրյա գործակալների հաղորդագրությունների և նյութերի ստեղծմանը մարդկանց անսահմանափակ շրջանակի համար»։ Բելին դեմ է եղել հատուկ գործողությանը և կեղծ լուրեր է տարածել Ռուսաստանի իշխանությունների մասին, ինչպես նաև գումար է հավաքել Ուկրաինայի զինված ուժերի համար։
     Օտարերկրյա գործակալների ռեգիստրում են նաև լրագրող Անդրեյ Զատիրկոն, Նովոսիբիրսկի քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր Հելգա Պիրոգովան, ակտիվիստ Դենիս Սոկոլովը և լրագրող Գրիգորի Շվեդովը։

3265 | 0
Facebook