Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում գրում է․ «Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չկան, մինչդեռ զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 տարեց, 2 կին, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ BBC-ի հոդվածը բավական է»։