Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը

19:00, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։ Դրա հետ մեկտեղ երկրում շրջանառվում է նաև գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի, ինչպես նաև գրիպ Բ տեսակի հարուցիչներ և COVID-19։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
     Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ։ Ներկայում սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը չի գերազանցում համաճարակային շեմը և համապատասխանում է սեզոնին։

Նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության կայունացում է նկատվում։ Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հիվանդության 165 դեպք։ Սա նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 69 դեպքով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

| | |
4489 | 0
Facebook