Սաուդյան Արաբիայում կործանիչ է կործանվել. անձնակազմը զոհվել է
20:48, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող F-15SA կործանիչ է կործանվել Դահրանում` թագավոր Աբդուլազիզի անվան ավիաբազայում ուսումնական թռիչքի ժամանակ։ Թագավորության պաշտպանության նախարարության տվյալներով՝ անձնակազմի 2 անդամները զոհվել են։