Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Միջազգային

Սենատն արգելափակել է Ուկրաինային օգնության հարցով քվեարկությունը

09:48, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
Սենատն արգելափակել է Ուկրաինային օգնության հարցով քվեարկությունը

Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 100 միլիարդ դոլարի չափով օգնություն հատկացնելու մասին օրինագիծը ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկություն չի անցել, նախագծի քննարկումն արգելափակվել է հանրապետականների կողմից, այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ընթացակարգն ավարտելու համար որոշումը նախապես պետք է հաստատեին առնվազն 60 օրենսդիրներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 106 միլիարդ դոլար էր խնդրել՝ Իսրայելին և Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսում միանշանակ աջակցություն չէր ստացել:

5039 | 0
Facebook