ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանին հիշեցրեց, որ շուրջ մեկ ամիս առաջ նրան է փոխանցել թղթեր, որոնք կապված են ՀՊՏՀ-ի ռեկտոր Լիանա Գալոյանի հետ, ում մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու համար: «Դուք ուսումնասիրե՞լ եք այդ գործերը»,- հարցադրեց նա:
«Շատ ուշադրությամբ ուսումնասիրել ենք, պաշտոնական հարցումներ ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանների, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի հարցով»,- պատասխանեց նախարարը: