Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին սրբազանի գլխավորած շարժումը ունի երկու հավանական ելք, ընդ որում երկուսն էլ հավանական են հավասարապես, թեպետ ամեն հաջորդ օրը ի վնաս շարժման է լինելու։
Շարժումը ունի հավասարապես տապալվելու և հաջողելու շանսեր, ու երկու դեպքում էլ ամեն ինչ կախված է շարժման լիդերների վարքագծից, գործողություններից։ Ինչո՞ւ եմ ասում շարժման լիդերներից։ Բանն այն է, որ այլևս հնարավոր չէ մեղադրել ժողովրդին, որովհետև ժողովրդի ճնշող մեծամասնությունը իր դիրքորոշումը ցուցադրել է թե՛ երթի ճանապարհին, թե՛ Հանրապետության Հրապարակում։
Մնում է դա կապիտալիզացնել։
Խնդրում եմ, ասվածից այլ ենթադրություններ չանել, քան ասված է»։