Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում կարմրուկից մահացած երեխաների թիվն ավելանում է

20:18, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.
Ադրբեջանում կարմրուկից մահացած երեխաների թիվն ավելանում է

Ադրբեջանի Նեֆթչալայի շրջանի Աշագի Սուրրա գյուղի բնակչուհի, 2013 թվականին ծնված Սամիրա Ալիևան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Հարազատների խոսքով՝ աղջիկը մեկ շաբաթ առաջ վարակվել է կարմրուկով, հարազատները փորձել են նրան բուժել տանը։ Սակայն երեխայի վիճակն աստիճանաբար վատացել է։

Նշենք, որ ավելի վաղ կարմրուկից մահացել են Ադրբեջանի Գոբուստան գյուղի 9-ամյա բնակիչ Ռինաթ Ջահանգիրլին, 4-ամյա Ռուֆաթ Գարիբլին Քուրդամիրից, 1 տարեկան երեխա` Սաբիրաբադից և 2 տարեկան Էլմիր Բախիշլին` Գոբուստանից։

2802 | 0
Facebook