ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ. «2023 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը գրանցվել է ՄԻԱՎ-ի 421 նոր դեպք՝ Հայաստանի քաղաքացիների, 61 դեպք` Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների շրջանում:
Մասնագետները նշում են` ՄԻԱՎ ունեցող անձանց միայն 74%-ը գիտի իր կարգավիճակի մասին:
Առողջապահական համակարգի գլխավոր ռազմավարություններից է հիվանդության ժամանակին հայտնաբերումն ու տարածման կանխարգելումը:
Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվնադությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկան պարբերաբար լինում է մարզերում ու տեղում սքրինինգային ծրագիր իրականացնում:
Հիվանդության հայտնաբերումից մինչև բուժում` ամբողջն իրականացվում է պետպատվերով` անվճար»: