ՆԱՏՕ-ի անդամ Հյուսիսային Մակեդոնիան հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կարճ ժամանակով կհանի Ռուսաստանից թռիչքների արգելքը՝ թույլ տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին մասնակցել նոյեմբերի 29-ին երկրում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովին, այս մասին հայտնում է Associated Press-ը։ Դեռևս հստակ չէ՝ Լավրովն ընդունե՞լ է մասնակցության հրավերը, թե՞ ոչ։ Նոյեմբերի 4-ին փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտնեց, որ Ռուսաստանը հրավիրվել է այդ հանդիպմանը։
ՌԴ-ի՝ Ուկրաինա ներժուժելուց հետո եվրոպական երկրների մեծ մասն արգելել է Ռուաստանից թռիչքները։