Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել». Անահիտ Ավանեսյան

14:48, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ.
«Պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր:
     Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:
     Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»:

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մահացած բուժառուն ԵՊՀ աշխատակից Ահարոն Հակոբյանն է:

2573 | 0
Facebook