Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը

17:00, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ X-ի իր միկրոբլոգում։

«Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն, հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

3131 | 0
Facebook