Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ

11:30, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ

Նոյեմբերի 17-ին ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասաց նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նա տեղեկացրեց, որ երրորդ տուժածը, որի վիճակը բավարար էր գնահատվել, երեկ դուրս է գրվել։

1264 | 0
Facebook