Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր Հայաստանը կարող է ձեռք բերել միայն տեսականորեն: Դրա համար մեր տղաները նախ այսօր պետք է հաղթեն Ուելսի հավաքականին, ապա մի քանի օրից, մրցակցի հարկի տակ, երկու գնդակի առաքելությամբ պետք է առավելության հասնեն խորվաթների նկատմամբ: Գրեթե անլուծելի խնդիր է, սրանով հանդերձ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի հավաքականը այսօր հաղթի Ուելսին: Սա կարող է իրական հնարավորություն ստեղծել՝ խմբում գոնե երրորդ տեղը զբաղեցնելու համար»։