3 տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ
12:00, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: