Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նարեկ Եգանյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց

23:36, կիրակի, 12 նոյեմբերի, 2023 թ.
Նարեկ Եգանյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց

Երևանի Շահումյանի Հրապարակում կայացավ Գինեսի ինքնատիպ ուժային ռեկորդի սահմանման միջոցառում։ Գինեսի «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, ուժային եռամարտի և ծանրամարտի սպորտի վարպետ, ազատ ոճի ըմբշամարտիկ Նարեկ Եգանյանը 11 վայրկյանում հակազդեց միանգամից 2 մեքենայի արագության, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 1տ 70կգ, գրում է «Պանորամա»-ն:

Ռեկորդ սահմանելուց հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Եգանյանն ասաց, որ սա Գինեսի մասշտաբով իր համաշխարհային 4-րդ ռեկորդն է, նորմատիվը՝ 8 վայկյան է, ինքը 11 վայկյան է պահել։

Նման ցուցանիշի հասնելու համար պատրաստվել է վեց ամիս։

«Նմանատիպ արդյունք չէի սպասում։ 10 վայրկյան էի փորձում պահել։ Նույնիսկ 1 վայկյանը նման նորմատիվների մեջ էֆեկտ ունի։ Սա ոչ միայն իմ, այլ մեր հայ ազգի համար էր»,- ասաց Եգանյանը։

Նա իր ռեկորդը նվիրեց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ազգին, հայ հերոսներին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նարեկ Եգանյանը Գինեսի նոր ռեկորդ սահմանեց
4443 | 0
Facebook