Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ն ներկայացրել է պատերազմում զոհված բուժաշխատողների թիվը

18:18, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2023 թ.
ԱՀԿ-ն ներկայացրել է պատերազմում զոհված բուժաշխատողների թիվը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 7-ին տեղեկացրել է վերջին կոնֆլիկտում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բուժաշխատողների թիվը:

Ըստ այդմ, Գազայի հատվածում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ավելի քան 160 բուժաշխատող։

«Նրանք մարդիկ էին, որոնք աջակցում էին առողջապահության համակարգին՝ անձնազոհություն ցուցաբերելով»,- The Guardian-ը մեջբերել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիանա Լինդմայերի խոսքերը։

Լինդմայերը կոչ է արել հանել բուժօգնության սահմանափակումները։ Նրա խոսքով՝ որոշ մարդկանց անկլավում վիրահատում, նաև` անդամահատում են առանց ցավազրկման։

1662 | 0
Facebook