Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Երկաթյա լեդիի իմիջին ձգտող Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն չի տալիս». Ժաննա Ալեքսանյան

18:18, շաբաթ, 04 նոյեմբերի, 2023 թ.
«Երկաթյա լեդիի իմիջին ձգտող Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն չի տալիս». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկաթյա լեդիի իմիջին ձգտող կրթության նյախարար Ժաննա Անդրեասյանը որևէ բացատրություն կամ պարզաբանում չի տալիս արդեն մեկ շաբաթից ավել հանրային դաշտում բարձրաձայնվող` Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրենին պաշտոնից հեռացման հարցին։ Նախարարը չի արձագանքել նաև արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանի հանդիպման խնդրանքին։ Դատելով նախկին տնօրենի հրապարակային ելույթներից` հարցն, իրոք, պարզաբանման կարիք ունի։ Նախարարությունից հնչած միակ կտրուկ պատասխանն է՝ նախկին տնօրենը խախտել է օրենքը։ Հատկապես այս դեպքում նախարարի համար հեշտ պիտի լիներ արձագանքելը։ Փառք Աստծո, այդ խախտումից զոհեր և վիրավորներ չկան։ Տպավորություն է, որ նախարարը նախկին տնօրենին պատժում է` իրեն չենթարկվլելու և ոչ թե օրենքի խախտման համար, հատկապես որ` խախտում ասվածը խիստ հակասական է։ Տարակուսելի է, թե ինչու է նախարարը մերժում հանդիպման խնդրանքը։ Նախկին տնօրենը մեկ տանամյակից ավելի նվիրումով աշխատել է թանգարանում, ինչպես տեսնում եք, ունի նաև հանրային լայն աջակցություն։ Ի վերջո օրենքը մարդու համար է և մարդուց թանկ չէ»։

5572 | 0
Facebook