Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալ Քուդս» հիվանդանոցը տարհանելու` Իսրայելի պահանջը կատարելն անհնար է»․ Գեբրեյեսուս

19:00, կիրակի, 29 հոկտեմբերի, 2023 թ.
«Ալ Քուդս» հիվանդանոցը տարհանելու` Իսրայելի պահանջը կատարելն անհնար է»․ Գեբրեյեսուս

Գազայի «Ալ Քուդս» հիվանդանոցը տարհանելու վերաբերյալ իսրայելական պահանջները մտահոգիչ են, քանի որ վիրավորներով լի հիվանդանոցը տարհանել հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:
     «Պաղեստինյան Կարմիր մահիկի հաղորդագրությունը Գազայի «Ալ Քուդս» հիվանդանոցի տարհանման սպառնալիքների մասին խորը մտահոգություն է առաջացնում։ Մենք կրկնում ենք՝ հնարավոր չէ տարհանել հիվանդներով լի հիվանդանոցները՝ չվտանգելով նրանց կյանքը»,- ասված է հայտարարության մեջ։

4061 | 0
Facebook