Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն. ԱՆ

12:12, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ.
Արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն. ԱՆ

Ներկայումս Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ` շտապօգնության կանչերում։
     Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։
     Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։
     Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։
     Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել և պատվաստվել:
     Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
2203 | 0
Facebook