Հակաբիոտիկների ընդունումը, օղիով կամ քացախով շփումը, ինչպես նաև հիվանդության ընթացքում ակտիվ աշխատելը համարվում են մրսածության հիմնական սխալները: Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է բժիշկ-թերապևտ, իմունաբան Իրինա Յարցևան:
«Առաջին և ամենակարևոր սխալը, որ մարդիկ թույլ են տալիս այն է, որ նրանք ուշադրություն չեն դարձնում մրսածությանը և շարունակում են գնալ աշխատանքի։ Սրա պատճառով կազդուրվելը կարող է ուշանալ: Բացի այդ, բակտերիալ բարդությունները կարող են ավելանալ։ Կա նաև շրջապատում բոլորին վարակելու վտանգ։ Բացի այդ, հիվանդության ընթացքում չպետք է հակաբիոտիկներ ընդունել, եթե մրսածությունն առաջանում է վիրուսներից: Վիրուսների վրա հակաբիոտիկները չեն ազդում և չեն արագացնի ապաքինումը»,- պարզաբանում է իմունաբանը։
Բացի այդ, կան մի շարք մթերքներ, որոնցից ավելի լավ է հրաժարվել մրսածության ժամանակ։ Խոսքն առաջին հերթին քաղցրավենիքի մասին է, քանի որ այն խանգարում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին։ Նույն պատճառով, տապակած և յուղոտ սնունդը պետք է հեռացվի սննդակարգից: Բացի այդ, բերանի խոռոչի բորբոքված լորձաթաղանթի համար կծու սնունդը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ: