Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի ազատազրկված իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին

20:00, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ.
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի ազատազրկված իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին

2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Ինչպես նշված է, մրցանակը շնորհվում է «կանանց ճնշումների դեմ նրա պայքարի համար», ինչպես նաև «հանուն բոլորի մարդու իրավունքների և ազատության պայքարի համար»։ Ինչպես բացատրել է Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը, ներկայացնելով դափնեկրին, «այս տարի խաղաղության մրցանակը շնորհվում է նաև հարյուր հազարավոր մարդկանց», ովքեր նախորդ տարի պայքարել են Իրանում կանանց նկատմամբ խտրականության և ճնշումների դեմ։ «Ցուցարարների որդեգրած կարգախոսը՝ «Կին – Կյանք – ազատություն», հիանալի կերպով արտացոլում է Նարգես Մոհամմադիի նվիրումն ու աշխատանքը»,- ասել է նա։

Իրանի իշխանությունները 13 անգամ կալանավորել են Նարգես Մոհամադին, նա 5 անգամ դատապարտվել է 31 տարվա ազատազրկման։ Իրավապաշտպանը դեռ բանտում է։ «Նա պայքարում է արտահայտվելու ազատության և անկախության իրավունքի համար, ինչպես նաև այն կանոնների դեմ, որոնք պահանջում են կանանց ստվերում մնալ և ծածկել իրենց մարմինը: Ցուցարարների ազատության պահանջները վերաբերում են ոչ միայն կանանց, այլև ողջ բնակչությանը: Նա աջակցում է պայքարել կանանց իրավունքների համար՝ ապրելու լիարժեք և արժանապատիվ կյանքով»,- ասել է Ռեյս-Անդերսենը՝ նշելով, որ այս պայքարն ուղեկցվել է հալածանքներով և ազատազրկմամբ։

4335 | 0
Facebook