Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հավանական եմ համարում, որ Վարդանյանի ձերբակալման մեջ Փաշինյանի մատը խառն է». Շարմազանով

11:06, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ.
«Հավանական եմ համարում, որ Վարդանյանի ձերբակալման մեջ Փաշինյանի մատը խառն է». Շարմազանով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով: ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 24TV-ի եթերում ասել է, որ անձամբ չի ճանաչում Կարապետյանին, բայց ճանաչում է Նիկոլ Փաշինյանին. «Ճանաչելով Փաշինյանի հակապետական, հակահայկական, հակաարցախյան էությունը՝ հավանական եմ համարում, որ Ռուբեն Վարդանյանի, և ոչ միայն նրա, ձերբակալման մեջ Փաշինյանի մատը խառն է, բայց ես չեմ հասկանում մի բան՝ ինչո՞ւ է Կարապետյանը հիմա խոսում: Նա 2021-ին է հրաժարական տվել կամ հեռացվել պաշտոնից, հիմա 2023-ն է, որի ընթացքում Արցախ ենք կորցրել... Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ ա պետք»:

«Հավանական եմ համարում, որ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մեջ Փաշինյանի մատը խառն է». Շարմազանով
4768 | 2
Facebook