Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ․ ՀՀ կառավարություն

10:12, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2023 թ.
Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ․ ՀՀ կառավարություն

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
     Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
     Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

3862 | 0
Facebook