Խնդրում ենք սպասել...

Համացանց

Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

13:48, կիրակի, 24 սեպտեմբերի, 2023 թ.
Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
     Արարատ Միրզոյանը շեշտել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ շրջափակումը, ընդգծեց ՄԱԿ-ի և իր համապատասխան գործակալությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան հումանիտար հասանելիություն ունենալու կարևորությունը։
     ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման և զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը:

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
3441 | 0
Facebook