Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դասագրքերի խնդիրը ԿԳՄՍՆ-ի բացթողումը չէ»․ նախարար

12:42, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ.
«Դասագրքերի խնդիրը ԿԳՄՍՆ-ի բացթողումը չէ»․ նախարար

Դասագրքերի որոշ մասն արդեն դպրոցներում են, մյուս մասն էլ այս ամսվա ընթացքում կլինի, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նոր ուստարվա մեկնարկին առաջացած խնդրին։ Լրագրողի դիտարկմանը՝ մտավախություն չունե՞ն, որ դպրոցները մեկ ամսով ծրագրից ետ կընկնեն, նախարարը նշել է. «Ես չեմ կարծում, որ մենք որևէ լուրջ խնդիր ունենք: Որովհետև, դասագրքերը հասանելի են, դրանք էլեկտրոնային են, ուսուցիչներն էլ իրազեկված են․․․»: Հարցին՝ սա նախարարության բացթողո՞ւմը չէ, պատասխանել է՝ ոչ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասել էր, որ ԿԳՄՍՆ-ն պետք է պատշաճ կազմակերպեր նոր դասագրքերի տպագրման գործընթացը. 2-րդ դասարանցիները խնդիր են ունենալու։

«Դասագրքերի խնդիրը ԿԳՄՍՆ-ի բացթողումը չէ»․ նախարար
3466 | 1
Facebook