Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե պարզվի՝ իշխանության հեռանալով կարելի է զոհերից խուսափել, վայրկյան անգամ չենք մտածի»․ Ալեն Սիմոնյան

11:12, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ.
«Եթե պարզվի՝ իշխանության հեռանալով կարելի է զոհերից խուսափել, վայրկյան անգամ չենք մտածի»․ Ալեն Սիմոնյան

«Եթե իրոք պարզվի, որ կարելի է զոհերից, տարածքային նկրտումներից խուսափել, եթե այսօրվա իշխանությունը հեռանա, հավատացեք՝ վայրկյան անգամ դրա շուրջ չենք մտածի․ մեզ համար կարևորը ՀՀ-ի, մեր քաղաքացիների, մեր երկրի անկախությունն ու անվտանգությունն է, բայց տենց բան չկա, ընդեղ շատ ավելի խորը նպատակներ կան»,- Հանրայինի եթերում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա խոսել է սահմանին վերջին լարվածության մասին՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ այսօր․ «Պրոցես է տեղի ունենում, որը մեծ է ու գլոբալ։ Հակառակորդ կողմը փորձում է ճնշումներ գործադրել։ Հերթական քաղաքական պարտադրանքի փորձն է, հիմնական խնդիրն էլ Լաչինի միջանցքի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Մենք միջազգային առումով մեծ ճնշում ենք օգտագործում Ադրբեջանի վրա, ու նման ձևով փորձ է արվում մեզ ետ պահել տարբեր քայլերից»։ Սիմոնյանը չի բացառել, որ լարվածությունը կարող է կապ ունենալ նաև Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման հետ։

«Եթե պարզվի՝ իշխանության հեռանալով կարելի է զոհերից խուսափել, վայրկյան անգամ չենք մտածի»․ Ալեն Սիմոնյան
5780 | 6
Facebook