Իրաքի կապի նախարարությունը հայտարարել է Telegram հավելվածի արգելափակման մասին՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Բացի այդ, արգելափակումը բացատրվում է օգտատերերի անձնական տվյալների պահպանմամբ։
Որոշումն ընդունվել է ազգային անվտանգության և քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցերով բարձրագույն իշխանությունների ցուցումներին համապատասխան։ «Հայտնաբերվել է, որ հավելվածը խախտում է տվյալների մշակման անվտանգությունը, ինչը հակասում է օրենքին»,- ասվում է կապի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակել է Shafaq News-ը։
Նշվում է, որ Իրաքի կառավարական կառույցները բազմիցս դիմել են Telegram-ի կառավարող ընկերությանը՝ «համագործակցության խնդրանքով»: Իշխանությունները մտահոգություն են հայտնել հարթակների վերաբերյալ, որոնք «պետական գերատեսչություններից և անձնական տեղեկություններ են արտահոսում պաշտոնական տվյալներից», բայց չեն լսվել: