Երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, ուկրաինական բանակի և սահմանապահների համար նախատեսված ռազմական և հումանիտար բեռներով նավը լքել է Սանտանդեր նավահանգիստը, հայտնում է Իսպանիայի պաշտպանության նախարարությունը։
Օգնության այս փաթեթը, մասնավորապես, ներառում է՝ չորս Leopard 2A4 տանկ, տասը M-113 TOA զրահամեքենա, տասը ռազմածովային բեռնատար Ուկրաինայի սահմանային ծառայության և զինված ուժերի համար, բազմաֆունկցիոնալ զրահամեքենա, հինգ շտապօգնության մեքենա, այդ թվում՝ երկու զրահամեքենա։
Սպասվում է, որ այս ամենը օգոստոսի սկզբին կփոխանցվի Ուկրաինայի զինված ուժերին։