Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի և դատապարտելի է». ՄԻՊ

11:12, երկուշաբթի, 10 հուլիսի, 2023 թ.
«Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի և դատապարտելի է». ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ:
     «Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։ Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
     Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
     Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»:

Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ
2928 | 0
Facebook