Խնդրում ենք սպասել...

Համացանց

«35 միլիարդ դրամի ներդրում ենք արել գյուղատնտեսության մեջ. որտե՞ղ է մսխվում». Գառնիկ Դանիելյան

21:48, երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ.
«35 միլիարդ դրամի ներդրում ենք արել գյուղատնտեսության մեջ. որտե՞ղ է մսխվում». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Իջևան խոշորացված համայնքում աննախադեպ կարկուտի արդյունքում ավիրվել են ցանքսատարածությունները, վնասվել է ողջ բերքը, մարդկանց գույքը։
     Սահմանապահ Տավուշն ու տավուշեցին առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Եվ հիմա, բերքահավաքին սպասող գյուղացին հայտնվել է անելանելի դրության մեջ։ Ժողովրդական խոսքն ասում է՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։
     Մարդիկ ամբողջ տարին աշխատելով էլ չեն կարող մեղմել այն վնասը, որ կրեցին կարկուտի արդյունքում։
     Ասում են՝ 35 միլիարդ դրամի ներդրում ենք արել գյուղատնտեսության մեջ։ Որտե՞ղ է մսխվում այդ գումարը։ Ինչո՞ւ չի հատկացվում գյուղացուն՝ որպես վնասի փոխհատուցում։
     Բացի այդ, չեն ձեռնարկվում կանխարգելիչ միջոցառումներ։
     Ըստ անհրաժեշտության, արդյունավետ կերպով չեն կիրառվում հակակարկտային կայանները, չի ավելացվում դրանց քանակը ՀՀ տարածքում։
     Իրավիճակի ողջ պատասխանատուն այս իշխանություններն են։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, մինչդեռ, Էկոնոմիկայի նախարարը անհոգ դեմքով պատասխանում է, որ իրենք ավելին չեն կարող անել։ Իրականում, ոչ թե չեն կարող, այլ չեն ուզում։
     Անպատասխանատվության և անլրջության արդյունքում այսօր տուժում է գյուղացին և գյուղատնտեսությունը»։

3513 | 0
Facebook