Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Լոնդոնում բարդ հանդիպում է սպասվում. Հենրիխ Մխիթարյան

11:53, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2012 թ.
Լոնդոնում բարդ հանդիպում է սպասվում. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ''Շախտյոր''-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի ''Չելսի''-ի հետ արտագնա մրցավեճը չափազանց ծանր է լիելու: ''Շախտյոր''-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մխիթարյանը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ կանեն դրական արդյունքի հասնելու համար:

- Զգո՞ւմ ես, որ ''Շախտյոր''-ը Լոնդոն է մեկնում ենթախմբի առաջատարի կարգավիճակով:

- Գնում ենք ''Չելսի''-ի դեմ խաղալու: Ցուցադրելու ենք այն, ինչ կարող ենք: Եվ եթե ստացվի հասնել դրական արդյունքի, այդ ժամանակ էլ կդառնանք առաջատար:

- Ինչո՞վ էր յուրահատուկ երկու շաբաթ առաջ Դոնեցկում կայացած մրցավեճը:

- Շատ լավ էինք պատրաստվել այդ խաղին, սակայն Լոնդոնում բոլորովին այլ ֆուտբոլ կլինի: Վստահ եմ, որ ''Չելսի''-ն մեր խաղը պատշաճ կերպով վերլուծել է և շատ բարդ հանդիպում է սպասվում:

- Չեմպիոնների լիգայի խաղերը տարբերվում են Ուկրաինայի առաջնության խաղերից: Այստեղ երկու թիմերն էլ հարձակվում են և ցանկանում են հաղթել:

- Անշուշտ, խաղերն իսկապես տարբեր են: Սակայն տարբեր թիմերի հետ խաղալն ավելի հետաքրքիր է, քան առաջնությունում մրցել նույն մրցակիցների դեմ: Առաջնության հանդիպումների ժամանակ կարող ես սխալվել, սակայն ոչ միշտ ես դրա համար պատժվում: Իսկ ահա Չեմպիոնների լիգայում քո սխալը գործնականում գրեթե կավարտվի ընդունած գոլով:

- Այսինքն՝ այդպիսի հանդիպումներում վարպետությունն ավելի ցայտուն է դրսևորվում:

- Այո, զգում ես, որ սխալվելու իրավունք չունես: Պետք է շատ ավելի զգոն լինես:

Աղբյուրը` shakhtar.com
6099 | 2
Facebook