Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան

22:30, ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ.
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Անցնում էի Սայաթ-Նովայով ու պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել։ Հաջորդիվ՝ ✅ծառերը տնկել պարկակտորով, ինչը չհեռացնելու պարագայում, առնվազն արմատավզիկի շրջանից, բերելու է նրա գերխոնավության արդյունքում նեխմանը և բույսի վնասմանը, ✅արդեն իսկ առկա սոսիների պարագայում, երկրորդ շարքի համար ընտրել նույն ծառի գնդաձևը, մեղմ ասած ճիշտ չէ, քանզի միատարրությունը՝ միջատների գրոհի, տարբեր վարակների պարագայում, բերելու է ամբողջ փողոցում բոյսերի վնասմանը։ Այստեղ մենք հուդայի ծառեր էինք նախատեսել, քանզի Մաշտոցի պողոտայում արդեն ունենք օրինակ սոսու հետ զուգակցված հուդայածառի, ✅անփութության արդյունքում նորատունկերի կողքին մնացել են հատված թեղիների կոճղերը, ինչը խանգարելու է նորատունկերին ու ստիպված արդեն տնկված բույսի պարագայում կոճղերը պետք է հեռացվեն, ✅հյուսիսից ու ստվերից բերված բույսերը բավականին խեղճացած են, տերևները մանր, բունը քարաքոսներով պատված ու չի զգացվում ագրոնոմիական ուղղորդումը, ✅ծառի ու վարդերի արանքում մնացած սիզամարգը խնամքի տեսանկյունից բավական խնդրհարույց է, խուզման, մշակման առումով ու ստանդարտից դուրս։ Պարկակտորի մասով էլ, տեղադրում եմ արբորիստիկայի միջազգային մեծությունների կարծիքները, որ բույսերի հետ աշխատողները սեփական մասնագիտության «այբուբենը» սովորեն ու կանաչ ֆոնդին չվնասեն»:

«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
«Պարզ երևում են սխալները, որոնք ծառերի փոխարինման ընթացքում են արվել». Քրիստինա Վարդանյան
3612 | 0
Facebook