Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թեղիներին դատապարտելով բազմակի խոր էտի՝ ծառերը դարձան «շիրոտ», «ոջլոտ», «կիսաչոր», «Տ-ձև»». Քրիստինա Վարդանյան

17:48, երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ.
«Թեղիներին դատապարտելով բազմակի խոր էտի՝ ծառերը դարձան «շիրոտ», «ոջլոտ», «կիսաչոր», «Տ-ձև»». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Սեփական հետազոտությանս արդյունքներով եմ ուզում կիսվել, որ անում եմ արդեն հինգ տարի։ Երազանքս էր, օգնել թեղիներին, բուժել հետևողականորեն։ Մենք շատ երկար ժամանակ էինք կորցրել, թեղիներին դատապարտելով բազմակի խոր էտի, դիմադրողության կտրուկ անկման, ինչի հետևանքով թեղու տերևակերի գրոհը զանգվածային դարձավ ու ծառերը դարձան «շիրոտ», «ոջլոտ», «կիսաչոր», «Տ-ձև»… Երբ Հայկ Մարությանը ինձ հրավիրեց, քաղաքին օգնելու համար, խնդրեցի մեկ բան՝ ոլորտում անել այն, ինչ կասեմ ես ու ոլորտի գործընկերներս տարբեր երկրներից։ Հիմա հաջորդիվ մեր արածը՝

*ուսումնասիրել և պարզել էի, որ միջատի գաղութները կրի տակ են ձմեռում ու գարնանը սկսում հոշոտել ծառերը (վիդեոն կցել եմ), ուստի ամբողջ քաղաքի ծառերից տոննաներով կիր հեռացրինք ու միջատների ձվադրումներ, *մշակված գրաֆիկով սկսեցինք Արմենակ Տեր Գրիգորյանի հետ համատեղ, բուժման գործընթացը, պարբերաբար փոխելով պրեպարատները,

*ամեն սրսկումից հետու ուսումնասիրում էինք միջատների ռեակցիան պրեպարատի վրա ու ստացած արդյունքը, *արգելեցինք խոր էտը՝ տնօրենի հրամանով,

*բնակչության անվտանգությունից ելնելով՝ պարտադիր իրազեկում ներդրեցինք համայնքի բնակիչների համար ՀՈԱԿ-ի և ՎՇ-ի էջերով,

*ձեռք բերեցինք ջրի ցող անող բեռնատարեր, որոնք նաև, ցող հնարավորություն ունեին,

*կրթական սեմինարներ կազմակերպեցինք, որոնց ընթացքում խոսում էինք բույսերի խնդիրներից։ Երբ մարդը Բնության հետ աշխատում է, բույսի թե կենդանու, միշտ անզիջում պայքարից պետք է սկսի, ՀԱՆՈՒՆ կյանքի։ Հատել ծառը, կամ քնացնել կենդանուն՝ վերջինն է, ինչ անում ես, երբ բոլոր թվարկածներս ապարդյուն են։ Մենք զգալի հաջողություններ ունենք ու դա ակնհայտ է։ Հատված թեղիների ողբը, մնացողների համար պայքարելու նոր շունչ էր։ Շնորհակալ եմ այս գործընթացի բոլոր մասնակիցներին, հատուկ շնորհակալ եմ Հայկ Մարությանին, ՀՈԱԿ-ի գաղափարը Երևանի ավագանուն ներկայացնելու համար։ Կիսվելը խրախուսվում է, թող իրազեկված լինեն երևանցիները»։

2824 | 0
Facebook