Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Toyota Land Cruizer-ում հայտնաբերվել է 37-ամյա առևտրականի դին

20:48, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
Toyota Land Cruizer-ում հայտնաբերվել է 37-ամյա առևտրականի դին

Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Ի.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նրան մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը:

6515 | 0
Facebook