Անկարայի մերձակայքում գտնվող հրթիռներ արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունը կարող էր պայմանավորված լինել պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակ անվերահսկելի քիմիական ռեակցիայի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը։
«Ժամը 08:45-ի սահմաններում (տեղական ժամանակով) դինամիտի արտադրության արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, որն առաջացել է, ինչպես ենթադրվում է, քիմիական (անվերահսկելի) ռեակցիայի հետևանքով։ Հինգ աշխատակից զոհվել է։ Փրկարարները հանել են փլատակների տակ գտնվող բոլոր մարդկանց, վիրավորներ չկան»,- ասել է Շահինը տեղական հեռուստաալիքների եթերում։