Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաքվի հայտարարությունն անհիմն է. ՇՄՆ

20:02, ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ.
Բաքվի հայտարարությունն անհիմն է. ՇՄՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
     «Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:
     Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

5666 | 0
Facebook