Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ռումինիան արտաքսում է հիսուն ռուս դիվանագետի

18:24, հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.
Ռումինիան արտաքսում է հիսուն ռուս դիվանագետի

Ռումինիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակիցներից պահանջել է 30 օրվա ընթացքում լքել երկիրը։ Այս մասին ասված է գերատեսչության` հունիսի 8-ի հայտարարության մեջ։

Պատճառը Ռուսաստանում Ռումինիայի և Ռումինիայում Ռուսաստանի ներկայացուցիչների թիվը հավասարեցնելու ցանկությունն է։

Այսպիսով, Ռուսաստանը պետք է կրճատի իր 51 աշխատակիցներին. խոսքը 21 դիվանագետի և 30 տեխնիկական և վարչական անձնակազմի անդամի մասին է։ Այսպիսով, երկրում պետք է մնան միայն 11 ռուս դիվանագետներ և 29 աշխատակիցներ։ Սրա համար տրվում է 30 օր:

ՌԴ ԱԳՆ-ն արդեն զգուշացրել է, որ իրենք կարձագանքեն ռումինական գերատեսչության որոշմանը:

3253 | 0
Facebook