Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գյուղացիները հայտնվել են անելանելի իրավիճակում». պատգամավոր

14:30, երեքշաբթի, 06 հունիսի, 2023 թ.
«Գյուղացիները հայտնվել են անելանելի իրավիճակում». պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 4-ի ուշ երեկոյան կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում:
     Մեծ վնասներ են կրել Մեծամոր խոշորացված համայնքի Եղեգնուտ, Զարթոնք, Արգավանդ, Արտաշար գյուղերի ցանքատարածություններն ու այգիները:
     Գյուղացիները փակել էին Արմավիր-Զարթոնք ավտոճանապարհը՝ պահանջելով պատկան մարմիններից վնասների ուսումնասիրություն և փոխհատուցում:
     Ինձ ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ այդ տարածքներում աճեցնում էին կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, սմբուկ, սեխ և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ։
     Եվ հիմա, լրջագույն վնասներ կրելով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։
     Ինչ վերաբերում է հակակարկտային կայանքներին, պարզվում է՝ դրանք գործածվել են կարկուտից հետո։
     Կոչ եմ անում պատկան մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում ուսումնասիրել, չափել վնասները և կատարել փոխհատուցում»:

3659 | 0
Facebook